
Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել Ընտրական օրենսգրքի երկրորդ տարբերակը, որն արդեն ներկայացված է հանձնաժողովի կայքում: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա ասաց, որ չնայած դրան քննարկումները դեռևս շարունակվում են և աշխատանքային խումբը ամեն օր հանդիպումներ է ունենում: «Քննադատությունների մի մասն էլ է արտացոլվել: Որպեսզի ավելի թարմ տարբերակ ունենանք, մենք իրենց ներկայացրել ենք այս ինչ օրով փստաթուղթը: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, երկուշաբթի կուղարկենք Ազգային ժողով, բայց կրկին քննարկումները կշարունակվեն», – հավելեց նա: