
Ամենամյա «ուղիղ գծի» ժամանակ 12 տարեկան աղջնակի հարցը շփոթեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Աղջնակը հարցրել է, թե ում կփրկեր Պուտինը՝ խեղդվող Էրդողանին, թե Պորոշենկոյին:
«Այսպես պատասխանեմ. եթե որևէ մեկը որոշել է խեղդվել, ապա նրան անհնար է փրկել: Սակայն մենք, իհարկե, պատրաստ ենք ձեռք մեկնել մեր գործընկերներին, եթե նրանք դա ցանկանում են»,-ծիծաղելով պատասխանել է Պուտինը: