
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ գծի» ընթացքում պատմել է նախկին կնոջ՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնայի հետ հարաբերությունների մասին:
«Մենք երբեմն տեսնվում ենք: Մենք լավ հարաբերություններ ունենք, հնարավոր է նույնիսկ ավելի լավ, քան եղել է մինչ այդ: Ես գիտեմ, որ նա գոհ է իր կյանքից: Նրա մոտ ամեն ինչ լավ է: Ես նույնպես գոհ եմ: Որքան էլ որ դա ազդեցություն չունենա տարադրամի փոխարժեքի և նավթի գների վրա»,-կատակել է ՌԴ նախագահը: