
Ապրիլի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Պեկին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Չինաստանի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ:
Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կստորագրի հուշագիր, որով Հայաստանի Հանրապետությունը Շանհայի համագործակցության կազմակերպությունում կստանա երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: