
Իշխանությունները հրաժարվել են գունավոր քվեաթերթիկներից: Այս մասին այսօր նոր Ընտրական օրենսգքրի շուրջ քննարկումների ժամանակ նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հարությունյանը ներկայացրեց նաև այլ փոփոխություններ, որոնք ձեռք են բերվել քննարկումների ընթացքում: «Քվեաթերթիկի ծրարները լինելու են հատուկ՝ անկյունը կտրված, որպեսզի ծրարի միջից երևա քվեաթերթիկը: Քվեաթերթիկի վրա փակցվելու են ինքնասոսնձվող դրոշմանիշներ, որոնք յուրաքանչյուր տեղամասի համար առանձին են և պաշտպանված: Եթե քվեաթերթիկի վրա չկա դրոշմանիշ, այդ քվեաթերթիկը ոչինչ է՝ սովորական թուղթ», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում