“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ ջրագծի վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, օգոստոսի 14-ին ժամը 10.00-ից մինչեւ օգոստոսի 15-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի որոշ հատվածների ջրամատակարարումը:
Մասնավորապես կդադարեցվի Նորաշեն թաղամասի, Բաշինջաղյան 188, 192, 196, 198 շենքերի, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6, 8, 10, 12 շենքերի, Մազմանյան 5, 5/9 շենքերի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: