«Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարում է 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 08.04.2018թ.-ին:
Առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի և առաջարկվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն, Յունիբանկը հրապարակել է ww.unibank.am կայքում 04.04.2016թ.-ին:
Պարտատոմսերը կարել է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 45 մասնաճյուղերում: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 08.04.2016թ.-ից մինչև 14.06.2016թ.: Թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, ինչը ներառում է յուրաքանչյուրը 100 դոլար անվանական արժեքով 50 000 պարտատոմս: Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, ներառում է 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ 10 հատ պարտատոմս: Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 02.04.2016թ., ուժի մեջ է մտել` 03.04.2016թ.: Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքում:
Հիշեցնենք, որ Յունիբանկն առաջին բանկն էր Հայաստանում, որ նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում և ցուցակեց դրանք բորսայի B հարթակում: Այսօր Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 50 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի: