Ծանրորդ Աղասի Աղասյանն առաջինն է Եվրոպայի առաջնության B ենթախմբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աղասի Աղասյանը 85 կգ քաշային կարգի B ենթախմբում գրավեց առաջին տեղը:

Տղամարդկանց 85 կգ քաշային կարգի B ենթախմբում մրցում էին 10 ծանրորդներ՝ Ալբանիայից, Հունաստանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից և Սլովակիայից:

Աղասի Աղասյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 153 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումների ժամանակ չկարողացավ գլխավերևում պահել 158 կգ կշռող ծանրաձողը:

Հրում վարժության ժամանակ Աղասյանը բարձրացրեց բոլոր մոտեցումները: Նախ 183 կգ, հետո 187 կգ, իսկ վերջում 193 կգ: Երկամարտի 346 արդյունքով՝ Աղասյանը B ենթախմբում զբաղեցրեց առաջին տեղը:

85 կգ քաշային կարգի A ենթախմբում մասնակցում են 9 ծանրորդներ: Ապրիլի 14-ին տեղեկան ժամանակով 16:25-ին կմեկնարկի կանանց 69 կգ քաշայինների պայքարը: Այստեղ հանդես կգա աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Նորվեգիա, Ֆորդե

ՀԱՕԿ լրատվության բաժին 




Լրահոս