Կառավարության շենքի դիմաց ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ բուհերում ուսման վարձերի 80-200 հազար դրամով բարձրացման: Նրանք պահանջում են չեղյալ համարել ուսման վարձերը բարձրացնելու որոշումը:
Ուսանողները կառավարության շենքի դիմաց հավաքվել են “Վերացրե՛ք անմիտ ու անօրինական որոշումը”, “Մի՛ հարստացեք կրթության հաշվին”, “Բիզնես- ուսումնական հիմնարկ” գրությամբ ցուցապաստառներով:
Կառավարության շենքից դուրս է եկել ու ուսանողների հետ հանդիպել կառավարության դիմումների եւ նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, նա խոստացել է նրանց պահանջը ներկայացնել վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Ուսանողները նշել են, որ ոտնահարվել է անվճար կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը, որ ուսման վարձերը բարձրացնում են, սակայն ուսման որակը նույնն է, ոչ մի փոփոխություն չկա: