Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ չի մասնակցելու ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնությանը։
«Չեմ մասնակցելու «Եվրո-2016»-ին։ Ցավում եմ, որ այդպես ստացվեց։ Երկրպագուները սպասելիքներ ունեին»,- թվիթերյան իր էջում գրել է Բենզեման։
Հիշեցնենք, որ 28-ամյա հարձակվողը «Լիոն»-ի կիսապաշտպան Մատյո Վալբուենայի հետ կապված սկանդալից հետո հեռացվել է Ֆրանսիայի հավաքականից։