Թուրքական հատուկ ծառայությունները նախազգուշացրել են Անկարայում և Բրյուսելում «Իսլամական պետության» կողմից նախապատրաստվող ահաբեկչությունների մասին, փոխանցում է Hurriyet պարբերականը:
Ահաբեկչության դեմ պայքարի հարցով թուրքական դեպարտամենտը (TEM) հայտնել է, որ ահաբեկիչները հարձակումներ են նախապատրաստում զանգվածային միջոցառումների ժամանակ:
Ինչպես նաև հաղորդվում է, որ իրենց նպատակի համար կարող են օգտագործել հյուրանոցների կամ ծառայությունների ոլորտի աշխատակիցներին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ բելգիական հետախուզությունը տեղեկոթյուն է ունեցել երկրում նախապատրաստվող ահաբեկչությունների մասին: