
Օգոստոսի 11-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարուխան գյուղի սկզբնամասում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Սարուխան գյուղ տանող ճանապարհին հայտնաբերել է մոտ 65-70 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` ճակատային մասում ջնջխված վնասվածքներով:
Պարզվել է, որ “ԳԱԶ-53” մակնիշի բեռնատարի վարորդը Սարուխան գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Վարորդը տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: