Այսօր` ապրիլի 15-ին, խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, կոմպոզիտոր, երգահան, պրոդյուսեր և դերասանուհի, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովայի ծննդյան 66-ամյակն է:
Ալլա Պուգաչովայի երգացանկում ընդգրկված են ավելի քան 500 երգեր՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն,եբրայերեն, ֆիններեն, ուկրաիներեն լեզուներով, իսկ նրա սկավառակագրության մեջ ներառված են ավելի քան 100 ձայնասկավառակներ, CD ու DVD սկավառակներ։
Ռուսաստանից ու նախկին ԽՍՀՄ երկրներից բացի Պուգաչովայի ձայնասկավառակները թողարկվել են նաև Ճապոնիայում, Կորեայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում,Լեհաստանում, Չեխոսլովակիայում ու Բուլղարիայում։ Նրա ձայնասկավառակների վաճառված օրինակների ընդհանուր քանակը գերազանցում է 250 միլիոնը։
Ալլա պուգաչովայի երաժշտական կարիերան հաջողությամբ է պսակվել ոչ միայն ԽՍՀՄում, այլև միջազգային բեմահարթակում՝ Եվրոպայում, Ասիայում ու Հյուսիսային Ամերիկայում (մասնավորապես ԱՄՆ)։ Ներկայումս նրան պատվում են այնպիսի կոչումներով, ինչպիսիք են՝ «պրիմադոննա» (ռուս.՝ «примадонна»), «էստրադայի թագուհի» (ռուս.՝«королевой эстрады»), «Ռուսաստանի գլխավոր երգչուհի» (ռուս.՝ «главной певицей России»)։
Ալլա Պուգաչովայի ծնողերը՝ Զինաիդա Արխիպովա Օդեգավն ու Բորիս Միխայլովիչ Պուգաչովը, ծանոթացել են 1946 թվականին։ Երկուսն էլ եղել են ճակատամարտի մասնակիցներ։ 1946 թվականին նրանք ամուսնացել են, իսկ 1947 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ Գենադին։ Սակայն երեխան հիվանդ էր և մահացավ մի քանի ամիս անց։ 1949 թվականին ծնվեց նրանց երրորդ երեխան՝ դուստրը, որին նրանք կոչեցին դերասանուհի Ալլա Տարասովայի պատվին։