Այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գևորգյանի “Աբորտ” ֆիլմի օն-լայն պրեմիերան: Կիսախաղարկային վավերագրական ժապավենում հղիության արհեստական ընդհատման խնդիրները ներկայացվում են միանգամայն տարբեր կողմերից: Ֆիլմում իրենց տեսանկյուններն են ներկայացնում տրամագծորեն հակադիր ոլորտների ներկայացուցիչներ․ հոգևորական և անտրոպոսոֆ, ոչ ավանդական բժշկության ներկայացուցիչ, բժիշկ և հոգեբան:
Ի դեպ, նշենք, որ այսօր “Աբորտ” ֆիլմի ռեժիսոր Լուսինե Գևորգյանը ծանր հիվանդ է և չունի բուժում ստանալու հնարավորություն: