«Մեր երկիրնա, մենք պիտի պահենք». վիրավոր ավագ լեյտենանտն առողջանալուն պես կվերադառնա ծառայության (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության սրացման հետևանքով վիրավորվածներից է նաև 26-ամյա ավագ լեյտենանտ, հատուկ նշանակության վաշտի հրամանատարի տեղակալ Կիմ Աբրահամյանը:

Armlur.am-ի հետ զրույցում Կիմը պատմեց, որ ապրիլի 4-ին վիրավորվել է Մատաղիսի դիրքերում եւ տեղափոխվել Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ եւ վիրահատվել է:

Ավագ լեյտենանտը նշեց, որ այժմ իրեն լավ է զգում և լիովին առողջանալուց հետո պատրաստվում է նորից շարունակել ծառայությունը:

Իսկ նրա մայրը` Ժաննա Պետրոսյանն էլ հայտարարեց, որ հպարտ է իր որդու քաջագործություններով եւ չնայած որդու վիրավորված լինելու հանգամաքնին` ինքն էլ պատրաստ է անհրաժեշտության դեպքում մարտնչել թշնամու դեմ:

Արփինե Թովմասյան,  Հովսեփ Հովսեփյան,  Նարեկ Սարգսյան




Լրահոս