Վահե Էլոյանը հասավ իր նպատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վաղվա նիստում ընդգրկված է Վահե Էլոյանին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին որոշման նախագիծը: Հարցը Կառավարությանը կներկայացնի սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 –րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետե­րով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

Վահե Էլոյանին նշանակել Հայաս­տանի Հան­րապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատա­կազ­մի ղեկավար», – նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Էլոյանը դեռևս նախկին նախարար, այժմ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի օրոք զբաղեցնում էր այդ պաշտոնը, սակայն Վարդանյանը դեռևս այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանին էր ներկայացրել Էլոյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը, որը Էլոյանը հետագայում բողոքարկել էր և նույնիսկ դիմել դատարան:




Լրահոս