
Վարդենիսի Վ. Սարգսյան փողոցում, օգոստոսի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, “Մերսեդես Բենց Ե-230” մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը եւ շրջվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: