
ՀՀ Սյունիքի մարզպետ, Երկրապահ կամավորականների միության Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանն ապրիլի 13-ին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջանում տեղակայված դիրքեր՝ պաշտպանական բանակի պետական սահմանագիծը պահող տեղամասեր:
Այստեղ զինծառայողների հետ միասին իրենց վստահված սահմանն են պաշտպանում նաև Սյունիքի մարզից մեկնած կամավորականները: Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է առաջնագծում իրենց ծառայությունն անցկացնող զինծառայողներին, շրջայց կատարել մարտական հենակետերում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ:
Սյունիքի մարզի ղեկավարը առաջնագծում կանգնած սահմանապահներին է փոխանցել սննդամթերք ու առաջին անհրաժեշտության պարագաներ և իր երախտագիտությունը հայտնել ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության համար, մաղթել տոկունություն ու խաղաղ ծառայություն: Սուրիկ Խաչատրյանը կարևորել է զինվորների կողքին լինելը, նրանց լսելն ու տեղում բոլոր խնդիրներին ծանոթանալը:
Սյունիքի մարզպետարան