ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Շարքային Կիրակոսյան Գոռը ծնվել է 1996 թվականին Արմավիրի մարզի Արեւիկ գյուղում: Նա զոհվել է ղարաբաղա-ադրբեջանական ճակատում վերսկսված ռազմական գործողությունների հետեւանքով: Գոռը սնունդ է տարել դիրքեր եւ հետ գալու ճանապարհին զոհվել է:

 

 

 

 
ՀԱՐՑ. Կերակրողին կորցնելու կենսաթոշակ ընդհանրապես ո՞վ կարող է ստանալ եւ ո՞ր դեպքերում:

Լիա Միրզոյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը՝ նախորդ համարում) Հայտնում ենք, որ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետեւյալ անդամներին՝
5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած, սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող, երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) եւ չի աշխատում.
Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` վերը նշված անդամներին, նաեւ.
1.զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի նշված անդամներին, ում մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.
2.ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին: Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ:
Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝
1) 18 տարին չլրացած երեխան՝ մինչեւ 18 տարին լրանալը.
2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչեւ 23 տարին լրանալը.
3) ամուսինը, որը խնամում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված երեխային եւ չի աշխատում՝ մինչեւ երեխայի 14 տարին լրանալը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը մահվան օրվա դրությամբ ունեցել է հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը՝ ըստ տարիքային խմբերի:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները, որոնք ուսում են ստացել այլ երկրում (ՌԴ), իրավունք ունե՞ն իրենց հետագա կրթությունը շարունակել ռուսերենով:

Հասմիկ Մխոյան (36 տարեկան, դերձակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ 5-րդ դասարանը ներառյալ այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) անընդմեջ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս կարող են մինչեւ ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում վերադառնալիս մինչեւ հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերեն ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու եւ սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով:
Մինչեւ 6-րդ դասարանը ներառյալ (առնվազն 4 ուստարի) եւ բարձր դասարանները այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարաններում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն Հանրակրթության պետական կրթակարգի՝ նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ ընդհանուր կրթությունը իրականացնել 12-ամյա տեւողությամբ եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում հետեւյալ հաջորդական աստիճաններով` ա) տարրական դպրոց` 4 տարի (1- 4-րդ դասարաններ), բ) միջին դպրոց` 5 տարի (5-9-րդ դասարաններ), գ) ավագ դպրոց` 3 տարի (10-12-րդ դասարաններ):




Լրահոս