
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի Ալխանասեր շրջանում օգոստոսի 11-ի ցերեկը տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել են փոխադրամիջոցում եղած բոլոր ուղևորները: Ծառայության ընթացքում Կամշլիում զոհվել է հայ զինվոր Մասիս Խաչատրյանը: Տեղեկությունը նրա ծնողներին հասել է երեկ երեկոյան (հոր անունը Կամո է, նա տեղի ազգային վարժարանի աշխատակիցներից է):