Այսրօր Հրազդանում տեղի ունեցավ քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական հանրահավաքը: Այն վարում էր Միքայելյանի ախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Սասուն Միքայելյանը ժամեր առաջ է վերադարձել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի առաջնագծից, և հարթակին կանգնած էր զինվորական համազգեստով: Ընդգծենք, որ հավաքը բազմամարդ էր և նրան սատարելու էին եկել նաև «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
Թերևս հանրահավաքի անակնկալը Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանի ներկայությունն էր: Նա նշեց, որ այսուհետ սատարելու է Միքայելյանին և պատմեց Արամ Դանիելյանի աշխատաոճի մասին որոշ դրվագներ, համաձայն որի, նա ժողովների ժամանակ նույնիսկ սեռական հայհոյանքներ է հնչեցնում:
Այլ մանրամասներ տեսանյութում` քիչ ուշ