
Նորվեգիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը երկամարտում հավաքեց 237 կգ եւ 1 կգ գերազանցեց արծաթե մեդալակրին:
Պոկում վարժությունում Նազիկ Ավդալյանը 105 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Հրում վարժությունում Ավդալյանը կարողացավ վերջին մոտեցմանը բարձրացնել 132 կգ եւ ապահովել ոսկե մեդալը: