
“Արենի փառատոն” հիմնադրամը օգոստոսի 18-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կազմակերպում է երկրորդ գինեգործական վերնիսաժը Փարաքարի գյուղապետարանի, էկոնոմիկայի նախարարության և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:
Վերնիսաժին կներկայացվնեն մի շարք գործարանային և տնական արտադրության գինիներ, բազմատեսակ չրեր և հուշանվերներ Հայաստանի տարբեր մարզերից:
Նախաձեռնությունը միտված է քարոզել գինին՝ որպես ազգային բրենդի բազկացուցիչ մաս, մեկ վայրում միավորել հայկական արժեքները, ինչպես նաև հայրենակիցների ու օտարերկրյա հյուրերի համար նպաստավոր և հարմարավետ պայմաններ ստեղծել հետաքրքիր ժամանց ու գնումներ կատարելու համար:
Միջոցառմանը կմասնակցի “Կարին” երգի-պարի ազգագրական համույթը, որի կատարողներն իրենց պարերին մասնակից կդարձնեն նաև ներկաներին: Այս մասին հայտնում է “Արենի փառատոն” հիմնադրամը: