ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում ՀՀ պատվիրակները կբարձրացնեն նաև ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու հարցը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 18-22-ի ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում ՀՀ պատվիրակները կբարձրացնեն նաև ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու հարցը, որը 4-օրյա պատերազմից հետո հրամայական է դարձել։ Երեկ Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը մեզ տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավորների Ստեփաևակերտ այցի ընթացքում քննարկվել է նաև այդ հարցը։ «Մենք այդ խնդիրը քննարկել ենք ՀՀ մեր գործընկերների հետ, որպեսզի Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում հնչեցվի ԼՂ-ն բանակցությունների կողմ դարձնելու անհրաժեշտությունը, ինչքանով դա կստացվի, կլինի, թե ոչ՝ կտեսնենք առաջիկայում»։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն Արցախ է այցելել 3 օր առաջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս