
Ճապոնիայում նախօրեին ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որը 9 մարդու կյանք է խլել, փոխանցում է Vesti.ru-ն:
Տուժածների թիվը հասնում է հազարի: Ամենաուժեղ ցնցումները զգացվել են Կյուսյու կղզում: Դրանցից մեկը հասել է առավելագույն՝ 7 բալի:
Նշվում է, որ դեռևս հետցնցումները շարունակվում են:
Ճապոնիայում դեռևս դպրոցից երեխաներին սովորեցնում են, թե ինչպես վարվել նման պայմաններում: 2011թ. ավերիչ ցունամիից հետո, որը վթար առաջացրեց «Ֆուկուսիմա» ատոմակայանում և 20 հազար մարդու կյանք խլեց, հավելյալ միջոցներ ձեռնարկվեցին տարերային աղետի դեպքում անմիջապես արձագանքման համակարգերի արյդունավետության բարձրացման համար: