ՀՀ կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվեց 3 տարով:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակում՝ միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման և թարմ միրգ-բանջարեղեն արտահանման համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 7.6 մլրդ ՀՀ դրամի չափով` տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար: