
Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյն աջակցել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու գաղափարը:
Ավելի վաղ Ազգային անվտանգությա և պաշտպանության Խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ համաձայն է այդ գաղափարին:
Պարուբիյը նշել է, որ ներկա պահին հարցը պետք է քննարկվի մասնագետների և դիվանագետների հետ խորհրդատվությունից հետո:
2015թ. «Ռադիկալ» խորհրդարանական կուսակցության պատգամավորներն արդեն հանդես էին եկել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման նախաձեռնությամբ: