Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ: Պերմյակովը հայտարարել է. «Ես հրաժարվում եմ ցուցմունք տալ»:

Հարցին` կարո՞ղ է մասնակցել դատական նիստին, Պերմյակովը պատասխանել է, որ առողջական վիճակը նորմալ է: Իսկ հարցին` ինչ-որ բան իրեն կաշկանդո՞ւմ է, նա բացասական պատասխան է տվել:

Հարցին` տեղյա՞կ է, որ ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում հրապարակվելու են քննության ընթացքում տված իր ցուցմունքները, Պերմյակովը դրական պատասխան է տվել: Դատավորը հիշեցրել է, որ նախկինում Պերմյակովն ամբողջությամբ ընդունել է մեղադրանքը: Դատախազի ճշտող հարցին` կա՞ն հանգամանքներ, որոնք խանգարում են իրեն ցուցմունք տալ, Պերմյակովը նույնպես հրաժարվեց պատասխանել:




Լրահոս