Ինչու Ադրբեջանը չի փոխանցում հայտնաբերված հայ զինվորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը կազմել է 92 հոգի, որից 4-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ մեկ երեխա: Մինչ օրս անհետ կորած է մնում մեկ զինծառայող, որի գտնվելու վայրը դեռեւս անհայտ է: Ապրիլի 13-ին ադրբեջանական կողմը տեղեկություն էր հաղորդել մեկ անհայտ կորած զինվորի մասին:

«Ժողովուրդ»-ը ԼՂՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանից փորձեց պարզվել, թե արդյո՞ք ադրբեջանական կողմի հրապարակած տվյալում նշված զինվորը մեր` անհետ կորած զինծառայողն է: «Դեռ հայտնաբերված զինվորի ինքնությունը պարզված չէ, դրա համար ադրբեջանցիները մեզ չեն փոխանցում»,- պատասխանեց Վիկտոր Քոչարյանը:




Լրահոս