Վճարովի կայանատեղիների վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի կայացրած վերջին որոշումը հարուցել է շատ վարորդների զայրույթը, քանի որ 5 րոպեից թեկուզ մեկ րոպե ավել կայանելու համար սեպտեմբերի 1-ից գանձվելու է 1 ժամի համար նախատեսված 100 դրամ գումար: Բացի այդ, կայանատեղիների մասին ընդունած որոշումը հակասում է ՀՀ օրենքներին: Մասնավորապես այն, որ տեսախցիկներով խախտումներ արձանագրելն ու դրանցով տուգանքներ նշանակելը բացառապես ՀՀ ՃՈ գործառույթն է: Փաստորեն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է ոստիկանների «հացը կտրել»: Բայց սա էլ դեռ վերջը չէ: Պարզվում է՝ կարմիր գծանշումների մեջ կանգնած ավտոմեքենաների անվտանգությունը որեւէ կառույց չի երաշխավորում: Իսկ թե ինչի համար են գանձվում գումարները, այդպես էլ անհասկանալի է մնում: Միայն պարզ է, որ տուգանքներից հավաքված գումարների 70 տոկոսը գրպանելու են «Փարքինգ սիթի սերվիս» եւ «Լոկատոր» ընկերությունները, իսկ 30 տոկոսը մտնելու է Երեւանի բյուջե: Խոշորացվեց նաեւ այս ոլորտը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ