Չնայած այն բանին, որ ՀՀ գյուղատնտեսության ՕԵԿ-ական նախարար Սերգո Կարապետյանը մամուլով հայտարարել է, թե ինքն իր ծննդյան արարողությունը մշտապես նշում է ընտանեկան միջավայրում, սակայն այս տարի կարծես թե խախտել է ավանդույթը կամ էլ այնքան է մտերմացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կառավարության մի քանի անդամների հետ, որ որոշել է նրանց ընդգրկել «ընտանեկան միջավայրում»: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Սերգո Կարապետյանը երեկ իր 65-ամյակը նշել է «Ֆլորենցիա» ռեստորանում, որն իր ներկայությամբ պատվել է նաեւ Տիգրան Սարգսյանը՝ մնալով մինչ ուշ երեկո: Նախարարի ծնունդին չի մասնացել հարազատ ՕԵԿ-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, քանի որ երկրում չէ:
ՆԱԽԱՐԱՐԻ ԾՆՈՒՆԴԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ