Կրեմլը ներողություն է խնդրել Պուտինի սխալի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ներողություն է խնդրել գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականից ՌԴ նախագահի սխալի համար, փոխանցում է BBC-ն:

Նախօրեին տեղի ունեցած «ուղիղ գծի» ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը, որը հրապարակել է համաշխարհային առաջնորդների օֆշորների մասին փաստաթղթերը, պատկանում է ամերիկյան Goldman Sachs կորպորացիային:

«Մենք մեր ներողությունն ենք հայտնում պարբերականին»,-ասել է Պեսկովը:

Այդ հայտարարությունից հետո պարբերականը հերքել էր Goldman Sachs-ի հետ իր կապը:




Լրահոս