Ես այս ամենի արդյունքում գործ եմ ունենալու Վլադիմիր Գասպարյանի հետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հրազդանում տեղի ունեցավ քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Վերջինս իր խոսքում նշեց, որ  Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի միակ ընտրվելու շանսը գումարի գործոնն է:

«Այլ գործոն չկա, որը նրան կօգնի վերընտրվել այդ պաշտոնում: Սասուն Միքայելյանը երեկ երեկոյան մեր հավաքից հետո կրկին մեկնել է Արցախ, և հույս ունենք` կվերադառնա վաղը երեկոյան և քվեարկության օրը կլինի Հրազդանում, դա շատ կարևոր է»,- նշեց Փաշինյանը` հավելելով, որ կան տվյալներ այն մասին, որ Արամ Դանիելյանը նույնիսկ  սելիտրա է բաժանել:

Փոխանցելով հրազդանցիների տեսակետները` Փաշինյանը նշեց, ոչ փող բաժանելու պրոցեսը չի ազդում ընդհանուր դիրքորոշման վրա, և հրազդանցիները նույնիսկ նշում են, որ գումարը վերցնում են Դանիելյանին սնանկացնելու համար:

«Ոստիկանությունը քարոզչական աջակցություն չի ցուցաբերում. մենք տվյալներ չունենք և չենք կարող նման պնդում անել»,- ասաց Փաշինյանը` միաժամանակ նշելով, որ ոստիկանությունը տեսել է, թե ինչպես են կաշառք բաժանում, տեսել է նրանց  հոսքը, զրուցել նրանց հետ:

«Ես այս ամենի արդյունքում գործ եմ ունենալու Վլադիմիր Գասպարյանի հետ: Դուք կտեսնեք առաջիկայում`  հարմար պահի, հարմար տեղ»,- հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս