Օգոստոսի 11-ին տեղի կունենան Շիրակի մարզի Բայանդուր համայնքի ղեկավարի ընտրությունները: Այս պահի դրությամբ կա գրանցված երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական Դավիդ Դավդյանը եւ ԲՀԿ-ական Խորեն Սմբատյանը, որը նախկին համայնքապետի տեղակալն է: Հիշեցնենք, որ Բայանդուրի ԲՀԿ-ական ղեկավար Հովակիմ Սարգսյանը մոտ մեկ ամիս առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել եւ ընտանիքով արտագաղթել Ռուսաստանի Դաշնություն: Գյուղացիների խոսքով՝ Սարգսյանն առողջական խնդիրներ է ունեցել:
ԵՐԿՈՒՍՆ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ