Այսօր Հրազդանում տեղի ունեցավ ընտրությունների արդյունքների հրապարակայնացման և վերահսկման նոր՝ «Իրական ընտրություններ» կայքի շնորհանդեսը: Այս գործիքը թույլ կտա ՀՀ քաղաքացիներին իրական ժամանակի պայմաններում հետևել համապետական և ՏԻՄ ընտրությունների ընթացքին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքին այլընտրանքային առցանց այս գործիքն առաջին փորձարկումը կանցնի Հրազդանի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ, որոնք տեղի կունենան ապրիլի 17-ին:
Իր խոսքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց, որ մշտապես դժվար է ընտրությունների ժամանակ այլընտրանքային կերպով տեղեկություն ստանալ, բացի ԿԸՀ կայքից:
«Մենք հանրաքվեի արդյունքների ամփոփման ժամանակ տարբեր տեղերում փորձում ենք ինչ-որ համակարգված ինֆորմացիա գտնել, բայց կարողանում ենք քաղել ընդամենը տվյալ տեղամասում գտնվող ինչ-որ մեկի էջից և հիմնական ինֆորմացիան մենք ստանում ենք ԿԸՀ-ի կայքից և շատ հաճախ հղում ենք կատարում այդ կայքին: Մենք համոզմունք ունենք, որ տվյալները կեղծում են, սակայն այլընտրանքային ռեսուրս չկա», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում: