ՀՐԱՊԱՐԱԿԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում գործող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի ոչ բոլոր հաճախորդներին է բախտը ժպտում` արժանանալու ՀԴՄ կտրոնի: Եվ սա այն դեպքում, երբ ՀԴՄ կտրոն տրամադրելը պարտադիր է, այլապես հարկային մարմիններն իրավունք ունեն տուգանել տվյալ ընկերությանը: Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը գնում է կատարել այդ սուպերմարկետից, սակայն նրան ՀԴՄ կտրոն չեն տվել: Նշենք, որ այս իրավիճակը շարունակվում է տեւական ժամանակ, թեեւ մամուլում բազմիցս է գրվել այդ խնդրի մասին: Իսկ թե ինչու «Մոսկվիչկա»-ի նկատմամբ որեւէ պատժամիջոց չի կիրառվում, դժվար չէ ենթադրել. այս սուպերմարկետների ցանցի սեփականատերը Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն է: Ու, փաստորեն, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը` Տամոժնի Գագոն, չի կարող կարգի հրավիրել եւ օրինականություն հաստատել նախկին ոստիկանապետի խանութում:




Լրահոս