Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով մեր քաղաքացիներին ու բնակավայրերին հասցված նյութական վնասի վերականգնմանը, տարածքային կառավարման օղակների եւ պաշտպանության բանակի ստորաբաժանումների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, վարչակազմերի եւ շահագրգիռ մյուս մարմինների ղեկավարները:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: