ԿՈՆՅԱԿԱՍԵՐ ՀՅՈՒՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ-ն վերջերս ՀՀ պետական բյուջեից մոտ 1 մլն դրամ է ծախսել կոնյակ գնելու համար: Ըստ այդմ, ձեռք է բերվել 10 հատ «Դվին», 10 հատ «Նաիրի» եւ 10 հատ էլ «Ընտիր» կոնյակ: Ուշագրավը, սակայն, այն է, որ ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ կոնյակի իրական գնորդը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է, իսկ ԱԳՆ-ն` պարզապես այդ գումարը վճարողը: Գուցե տարօրինակ հնչի, բայց փաստ է: Եվս մեկ կարեւոր հանգամանք. այդ կոնյակները գնել են ոչ թե արտադրողից` «Պեռնո Ռիկար Արմենիա» ՍՊԸ-ից, այլ «Ագուլիս Մեկ» ՍՊԸ-ից: Մինչդեռ հայտնի է, որ հենց արտադրողից գնելը միգուցե ավելի էժան նստեր ՀՀ պետբյուջեի վրա:




Լրահոս