Այս կիրակի` ապրիլի 17-ին, Հրազդանի քաղաքապետի ընտրություններն են: Թեկնածուներն են ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը և ՕԵԿ-ական, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:
Իրավիճակն աննախադեպ է այն առումով, որ առաջին անգամ միմյանց դեմ են դուրս գալու «Քաղաքացիական պայմանագիր» և Հայաստանի հանրապետական կուսակցությունները:
Ընդդիմության հաղթանակն այս ընտրություններում լուրջ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ հաջորդ տարվա Ազգային ժողովի ընտրությունների վրա:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համացանցում հայտնված հետևյալ տեսանյութը, որը ներկայացնում է կայանալիք ընտրությունների սպասելիքներն ու կանխատեսումները: