
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (“Beeline” ապրանքանիշ) տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 18-ից
Արցախում՝ 374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար
դադարում են գործել հետևյալ սակագները` 5 դրամ/SMS և 5 դրամ/րոպե մուտքային
զանգերի, ելքային տեղական և դեպի Հայաստան զանգերի համար:
Նշված ամսաթվից Արցախում կգործեն ռոումինգի հետևյալ բազային սակագները՝ 60 դրամ/SMS և 45 դրամ/րոպե մուտքային զանգերի, ելքային տեղական և դեպի Հայաստան զանգերի համար: