ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լա՛վ էլի, Լաուրա՛, մենք քեզ հետ ըտենց չէինք պայմանավորվել, Լաո՛ւր, ո՛չ: Ա՛յ սիրելիս, ասեցինք մյուս տարի խնդիրները կլուծվեն»:

Տիգրան Սարգսյան «Լրագիր»

Սա առավելագույնն էր, որ երկրի վարչապետը կարողացավ ասել «Գլենդել հիլզ» ընկերության կողմից խաբված եւ անտուն մնացած բնակիչներին: Բնականաբար, նման վարչապետ ունենալու պարագայում էլ ի՞նչ կարող ենք սպասել այս պետությունից: Իսկ մինչեւ մյուս տարի որտե՞ղ պետք է ապրեն անտուն բնակիչները, միգուցե Տիգրան Սարգսյանը նրանց իր տա՞նը տեղավորի: Կամ էլ դեռ հայտնի չէ, թե քանի անգամ են վարչապետի եւ նրա թիմակիցների կողմից տարբեր առիթներով հնչել «մյուս տարի խնդիրները կլուծվեն» ու նման անիրական արտահայտություններ, իսկ խնդիրներն այդպես էլ չեն լուծվում, այլ ավելանում են:




Լրահոս