«Այն աշխատակիցները, որոնք իրենց աշխատանքը նորմալ չեն կատարի, էդ ժամանակ, բնականաբար, ես կվերանայեմ, բայց այսօր այդ մարդիկ իրենց աշխատանքը նորմալ կատարում են»:
Խոսքն այստեղ Հենրիկ Նավասարդյանի եւ Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության վերաբերյալ պահանջների մասին է: Ըստ Տարոն Մարգարյանի՝ այդ մարդիկ նորմալ են աշխատում, բայց ո՞րն է այսօր «ապահովհայաստանյան» չափանիշներով նորմալ աշխատելը՝ ժողովրդին թալանողների շահերը պաշտպանելը եւ այդ նպատակով խուլիգանություն անե՞լը: Նշված անձինք աչքի են ընկել բացահայտ խուլիգանական վարքով, եւ մի՞թե իր աշխատանքը նորմալ կատարող պաշտոնյան կարող է ունենալ նման վարք եւ «քուչում պպզողի» մակարդակ: Նման մարդկանց տեղը հենց «քուչան» է, այլ ոչ թե քաղաքապետարանը, եւ դժվար թե Տ. Մարգարյանը դա չի գիտակցում: