Էրդողանը հայտնել է Ղարաբաղյան կարգավորման հարցով Մինսկի խմբի անգործության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատել է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ելույթ ունենալով Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ավարտից հետո՝ թուրք առաջնորդը կարծիք է հայտնել, որ Ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբն «անգործության է մատնված»:

«Մեր ադրբեջանցի եղբայրներն արդեն երկար տարիներ գտնվում են օկուպացիայի ներքո: Եվ ես չեմ հասկանում՝ ինչու 25 տարվա ընթացքում այդ հարցն այդպես էլ չկարողացան լուծել: Չեմ հասկանում, թե ինչու Մինսկի խումբը, որը կոչված է լուծել այդ հարցը, քայլեր չի ձեռնարկում»,-ասել է Էրդողանը:




Լրահոս