ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչքան սատկած շուն ու կատու կա, փորձեցին կախել քաղաքապետի ականջներից. ինքը գիծ ունի, իր ազգականը գծատեր է, գեներալները գիծ ունեն… պահպանել 100 դրամ ուղեվարձը եւ եղածի՞ց էլ զրկվել, թե՞ ձեւավորել ժամանակակից հանրային տրանսպորտ, որը կլինի ինքնաբավ, չի պահանջի պետական աջակցություն»։

Ահարոն Ադիբեկյան «Հայոց աշխարհ»

Ոնց որ թե այս անգամ մեծն թվանկարիչը լուրջ թվեր է ստացել, որպեսզի արդեն նկարելուց բացի, նաեւ ծաղրածուությամբ ծիծաղեցնի մարդկանց։ Չնայած Ադիբեկյանի դեպքում ծաղրածուությունը նույնիսկ ռետրո էլ չէ, այլ նավթալին։ Ամեն դեպքում, նկարողը պիտի վերցնի ու նկարի, այլ ոչ թե դառնա անձնական օմբուդսմեն, այն էլ քաղաքապետի։ Կարելի է զարմանալ պատվիրատուների բարձր ինտելեկտի վրա. մի՞թե նրանք չեն տեսնում, թե ում են տալիս օճառի հերթական խմբաքանակի արտադրության պատվերները եւ որ նման մարդկանց ծառայություններից օգտվելով՝ էլ ավելի են իջեցնում առանց այն էլ զրոյականից ցածր իրենց վարկանիշը:




Լրահոս