Թալինում ընտրությունները թեժ են լինելու. պայքարը ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան մի քանի մարզերում: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում այդ օրը տեղի կունենան  քաղաքապետի ընտրություններ: Այստեղ ներկայացված է երեք թեկնածու`  գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Գուրգեն Գրիգորյանն ու ՀՅԴ-ից  Տիգրան Հարությունյանը, ով Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի քենակալն է (բաջանաղը):

Հիմնական մրցակցությունը թերևս ընթանալու է գործող քաղաքապետի և Արծվիկ Մինասյանի բաջանաղի միջև: Գործող քաղաքապետի հույսը, թերևս, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է, իսկ Թալինից ընտրված պատգամավոր Մնացական Մնացականյանը, չնայած չի հայտարարել այդ մասին, սակայն կարծես թե սատարում է դաշնակցական թեկնածուին: Այդ առումով Թալինում հետաքրքիր ընտրություններ են սպասվում:




Լրահոս