ՀՀ գլխավոր դատախազությունը ԱԺ պատգամավորի ահազանգով հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանություն է ուղարկել ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումները. պատգամավորն ահազանգել էր, որ Արցախի և Հայաստանի խանութներում իբր վաճառվում է Արցախ ուղարկված օգնության մաս կազմող ապրանքներ։

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում նշված է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում արված՝ «Հարգելի ընկերներ, Այն մարդիկ, որոնք մեծ քանակությամբ օգնություն են ուղարկում մեր սահմանապահներին, ցանկալի կլինի որ Ձեր մեքենաներով տեղափոխեք և հանձնեք մեր զինվորներին։ Այլապես` 1.Միջնորդ օղակները հավաքում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից տարաբնույթ օգնությունները, ամբողջը ուղարկում են իրենց կողմից և համապատասխան գումար դուրս գրում իրենց բյուջեից։ 2. Օգնությունները վաճառվում են Հայաստանի կամ Արցախի խանութներում։ Պետք է հաշվի առնել, որ նմանատիպ իրավիճակներում ոմանք մեծ գումարներ են աշխատում…….», գրառման վերաբերյալ (որը արտատպվել է նաև էլեկտրոնային լրատվամիջոցներում) տեղեկացնում ենք, որ ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ վերոնշյալ տեղեկատվության իսկությունը ստրուգելու և ընթացքը լուծելու նպատակով»:




Լրահոս