Oգոստոսի 5-ի առավոտյան Դոնի Ռոստովի թիվ 2 շտապօգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 59 տարեկանում մահացել է երգիչ Արամեի հայրը` Մարատ Կորյունի Եղիազարյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է նրանց ընտանիքին մոտ կանգնած աղբյուրից: Արամեի հայրը մեկնել էր Ռոստով իր քավորի հուղարկավորությանը: Նա տարիներ առաջ սրտի կաթված էր տարել եւ ամեն տարի Ռոստով էր գնում՝ սրտաբանական բաժանմունքում ստացիոնար բուժման կուրսեր անցնելու: Օգոստոսի 4-ին հիվանդանոցում Մարատ Եղիազարյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Բժիշկները մինչեւ օգոստոսի 5-ի առավոտյան պայքարել են նրա կյանքի համար, բայց, ցավոք, ապարդյուն: Արամեն մեկնել է Ռոստով: Վերջին տեղեկություններով՝ Մարատ Եղիազարյանի դին ինքնաթիռով կտեղափոխվի Հայաստան: Օգոստոսի 30-ին պետք է տեղի ունենար Արամեի եւ Աննա Թովմասյանի հարսանիքը, ինչին անհամբեր սպասում էր երգչի հայրը:
ԿՐԿԻՆ ԳՈՒՅԺ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ