ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պետ է նշանակվել Արարատ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ նշված մաքսատան նախկին պետը Հայկ Ստեփանյանն էր: Այսպիսով, ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանը աստիճանաբար կառուցվածքային փոփոխություններ է անում: