Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:

Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է առկա իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Նշվել է, որ վերջին օրերին թե հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվում են միջադեպեր և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել է զոհեր:

Ռազմական կցորդներին է ներկայացվել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապես մշակել էր լայնածավալ ռազմական գործողության պլան: Մարտական փաստաթղթերը հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռն իր ստորաբաժանման կազմով մարտ ամսվա վերջին օրերի Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր մարտական թռիչքների ընթացքում։

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է նաև ներկաների հարցերին:




Լրահոս