
Շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, որը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում, բացառիկ հարցազրույց է տվել ադրբեջանական ANS հեռուստաալիքին,- գրում է haqqin .az-ը:
“Միջադեպի օրն ընթրիքի ժամին վաշտի հրամանատարն ինձ ջրի ուղարկեց, իսկ ես հրաժարվեցի հրամանանը կատարել, քանի որ հոգնած էի, և ասացի, որ ավելի ուշ կգնամ։ Նա կոպիտ պատասխանեց, որ հենց հիմա կգնամ ու հարվածեց աչքիս։ Արդյունքում չդիմանալով վիրավորանքին և նվաստացմանը ես կամավոր անցա ադրբեջանական կողմը”,-ասել է զինվորը:
Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: